Քաղաքական

22.07.2021 12:47


ԱԱԾ-ն այս պահին լցվել է վերաքննիչ դատարան․ առգրավում են մակագրումների համակարգիչը

ԱԱԾ-ն այս պահին լցվել է վերաքննիչ դատարան․ առգրավում են մակագրումների համակարգիչը

Yerevan.Today-ին հայտնի դարձավ, որ այս պահին ԱԱԾ աշխատակիցները վերաքննիչ քրեական դատարանում են։ Անհասկանալի պատճառաբանությամբ, առգրավում են մակագրումների համակարգիչը, որով գործերը մակագրվում են դատավորներին։

Մեծ հավանականությամբ, սա ամենևին էլ պատահական գործողություն չէ․ իշխանությունն պահին անցել է գործի, որպեսզի Սյունիքի համայնքապետերի բողոքների մակագրությունների գործին լուծում տա․ այդպիսով, ընդամենը օրերս վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակված Տիգրան Սահակյանն ինքը կմակագրի գործերը հնազանդ դատավորների։

ԱԱԾ և ԲԴԽ լրատվական բաժինները մեր զանգերին չարձագանքեցին՝ վերաքննիչում ԱԱԾ-ականների «արշավանքը» մեկնաբանելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը