Քաղաքական

22.07.2021 22:32


Ծեծկռտուք՝ ՊՎԾ-ում

Ծեծկռտուք՝ ՊՎԾ-ում

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի, օգնականի և այլ աշխատակցի միջև։ Այս մասին հայտնում է 168.am-ը իր տեղեկություններով:

Աշխատասենյակում Ռաֆայել Զաքարյանը և նրա օգնականը ծեծի են ենթարկել աշխատակիցներից մեկին:

Բանը հասել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանին, վերջինս էլ միջամտել ու հարթել է շենքում բռնկված միջադեպը։

Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել հենց ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից։

Վերջինս մեր հարցին ի պատասխան՝ նշեց. «Ես որևէ միջադեպի վերաբերյալ հարցազրույցներ չեմ տալիս. որևէ բան չեմ մեկնաբանի»։

Նկատենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ այս միջադեպը միակը չէ, հաճախ են նման սուր բախումներ տեղի ունենում:

Այս խորագրի վերջին նյութերը