Լրահոս

20.06.2011 13:30


Հ. Խառատյան. «Փախստականների խնդիրը ԼՂ բանակցային գործընթացի օրակարգում երբեք չի եղել»

Հ. Խառատյան. «Փախստականների խնդիրը ԼՂ բանակցային գործընթացի օրակարգում երբեք չի եղել»

Այսօր՝ փախստականների միջազգային օրվա առթիվ, «Հենարան» ակումբում լրագրողների հետ են հանդիպել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ադրբեջանահայերի համագումարի կազմկոմիտեի անդամներ Նիկոլայ Բաբաջանյանը և Արարատ Ծատուրյանը։

Հ. Խառատյանը սկզբում ցանկացել է անդրադառնալ մեր հուշարձանների փախստականության խնդրին։

–«ՅՈՒՆԵՍԿՕ»–ն կարողացավ իր մեջ «ուժ գտնել», խախտել իր իսկ կողմից ընդունած բոլոր նորմերը և հայկական խաչքարերի ցուցադրության ժամանակ այդ խաչքարերի պատկանելության տարածքների բոլոր անունները հանել,–ասել է նա՝ հավելելով, թե այս արարքով «ՅՈՒՆԵՍԿՕ»–ն վերջակետ դրեց իր այն դիրքորոշմանը, երբ տարիներ առաջ Նախիջևանում աշխարհի աչքի առաջ ջարդվեցին ու փշրվեցին հայկական խաչքարերը։

–Ի՞նչ է եղել, որ ՄԱԿ–ը այսօր հանգիստ ականատես չլինի փախստականության նման խնդրին,–նկատել է ազգագրագետը։

Հ. Խառատյանն ասել է, որ Հայաստանն արդեն երկու տասնամյակից ավելի ունի փախստականների խնդիր՝ նշելով, որ այժմ ընդհանուր առմամբ կա 360 հազ. փախստական, որոնք ապրում են ոչ միայն Հայաստանում, և նրանցից միայն 80 հազ.–ն ունեն Հայաստանի քաղաքացիություն։

Ադրադառնալով Կազանում կայանալիք նախագահների հանդիպմանը՝ բանախոսը վստահորեն նշել է, որ ադրբեջանահայ փախստականների խնդիրը քննարկման օրակարգում ամենևին չկա, ինչպես քննարկման օրակարգերում չի եղել՝ սկսած 1996թ. մինչ այսօր։

Նա նաև տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող է ՀՀ նախագահը ոչ Հայաստանի քաղաքացիների անունից հայտարարել, թե երկիրը փախստականների  հետ կապված քաղաքական խնդիր չունի։

Հ. Խառատյանը շեշտել է, թե Հայաստանը դավաճանում է հայ փախստականների շահերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը