Լրահոս

21.06.2011 11:39


Մոսկվայից Պետրոզավոդսկ թռչող «Ту-134» ինքնաթիռի վթարից զոհվածների թվում հայ կա

Քիչ առաջ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակվել է Ռուսաստանի Պետրոզավոդսկ քաղաքի մերձակայքում կործանված «Տու-134» ինքնաթիռի ուղևորների ցուցակը: Զոհվածների թվում նշված է նաև մեկ հայի՝ Ուկրաինայի քաղաքացի Վահրամ Սարգսի Սիմոնյանի անունը: Հիշեցնենք, որ «ՌուսԷյր» ավիաընկերության ինքնաթիռում վթարի ժամանակ 43 ուղևոր և անձնակազմի ինն անդամ է եղել։ Մահացել է 44 մարդ։ 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 7–ի վիճակը ծանր է, մեկինը՝ միջին ծանրության։

Այս խորագրի վերջին նյութերը