Լրահոս

21.06.2011 12:04


Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ` նվիրված Փախստականների համաշխարհային օրվան : Համերգը կազմակերպվել էր ՄԱԿ-ի փախստականնների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հովանու ներքո:

Համերգից առաջ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի ներկայացուցիչ Դամթյու Դեսսալեյնը, ով բարձր գնահատանքի արժանացրեց Արբեջանից եւ Իրաքից գաղթած փախստականներին ընդունելու համար Հայաստանի կառավարության կողմից իրականացված ջանքերը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 20-ը հռչակվեց փախստականների համաշխարհային օր:

Այս քայլը նախ եւ առաջ հարգանքի դրսեւորում էր այն մարդկանց հանդեպ, որոնք ճակատագրի բերումով դարձել են փախստական:

Այդպիսի օր հռչակելը առիթ է տալիս խորհելու փախստականներին հուզող խնդիրների, նրանց հոգսերի եւ հույսերի, ինչպես նաեւ՝ այն աշխատանքի մասին որն իրականացվում է նրանց օգնելու նպատակով ինչպես տարբեր անհատների, այնպես էլ կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ու առաջին հերթին՝            ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից:

Իր գործունեության ամբողջ ընթացքում, անկասկած, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն անգնահատելի ջանքեր է գործադրել՝ իր ավանդը բերելու աշխարհում փախստականների իրավունքների պաշտպանության եւ նրանց բարեկեցության ապահովման գործին: 2011 թվականը հատկապես հնարավորություն է ընձեռում վերաիմաստավորելու այդ ջանքերը, քանի որ այն իր հետ բերում է երկու կարեւոր փաստաթղթերի ընդունման տարելից. «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի ընդունման 60 եւ «Անքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայի ընդունման 50-ամյակները:

 

Տարին հոբելյանական է նաեւ նրանով, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից կնշվի Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը: Կարեւոր այս հոբելյանը մեր ժողովրդի համար ունի առավել մեծ խորհուրդ եւ կարեւորություն:

Հայ ժողովուրդը երախտապարտ է այս մեծ մտավորականին, քանի որ նաեւ նրա ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր եղավ փրկել ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի կյանքը:

Անկասկած, Նանսենի մարդասիրական գործունեությունը մեծապես նպաստեց հետագայում արդեն Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում փախստականների խնդիրներին առանձնակի կարեւորություն տալուն եւ դրանք մշտապես ուշադրության կենտրոնում պահելուն:

Այս կարեւոր հոբելյանի առթիվ Հայաստանում ծրագրվում է կազմակերպել այդ մեծ հումանիստի, գիտնականի, հասարակական, քաղաքական գործչի ու դիվանագետի հիշատակին նվիրված միջոցառումների շարք, որին նախատեսվում է նաեւ Նորվեգիայից բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:

Այս միջացառումներին ակնկալում ենք նաեւ Երեւանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ակտիվ մասնակցությունը։

Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհակալություն հայտնել – ի դեմս Ձեզ, պարոն Դեսալեն–հայաստանյան գրասենյակի նախկին ու ներկա բոլոր աշխատակիցներին այն մեծ ծավալի աշխատանքի համար, որ իրականացվել է մեր երկրում հիմնադրման առաջին օրերից ի վեր:

Սկբզնական շրջանում աշխատանքներն առավելապես ուղղված էին Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հետեւանքով Ադրբեջանից գաղթած փախստականների կենսական կարիքների ապահովմանը։ Այս խնդրի հետ կապված հարցերն այսօր էլ գտնվում են մեր ուշադրության կենտրոնում եւ օրակարգում։

Ժամանակի ընթացքում, ՄԱԿ-ի այս գրասենյակի` հրատապ իրավիճակներում մարդասիրական ծրագրերի իրականացման ուղղվածությունը զուգակցվեց ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ` աջակցելով իրավական եւ վարչական ոլորտի զարգացմանն ու ամրապնդմանը, փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ստեղծմանը:

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

 

Հունիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ` նվիրված Փախստականների համաշխարհային օրվան : Համերգը կազմակերպվել էր ՄԱԿ-ի փախստականնների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հովանու ներքո:

Համերգից առաջ ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի ներկայացուցիչ Դամթյու Դեսսալեյնը, ով բարձր գնահատանքի արժանացրեց Արբեջանից եւ Իրաքից գաղթած փախստականներին ընդունելու համար Հայաստանի կառավարության կողմից իրականացված ջանքերը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հունիսի 20-ը հռչակվեց փախստականների համաշխարհային օր:

Այս քայլը նախ եւ առաջ հարգանքի դրսեւորում էր այն մարդկանց հանդեպ, որոնք ճակատագրի բերումով դարձել են փախստական:

Այդպիսի օր հռչակելը առիթ է տալիս խորհելու փախստականներին հուզող խնդիրների, նրանց հոգսերի եւ հույսերի, ինչպես նաեւ՝ այն աշխատանքի մասին որն իրականացվում է նրանց օգնելու նպատակով ինչպես տարբեր անհատների, այնպես էլ կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ու առաջին հերթին՝            ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից:

Իր գործունեության ամբողջ ընթացքում, անկասկած, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն անգնահատելի ջանքեր է գործադրել՝ իր ավանդը բերելու աշխարհում փախստականների իրավունքների պաշտպանության եւ նրանց բարեկեցության ապահովման գործին: 2011 թվականը հատկապես հնարավորություն է ընձեռում վերաիմաստավորելու այդ ջանքերը, քանի որ այն իր հետ բերում է երկու կարեւոր փաստաթղթերի ընդունման տարելից. «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի ընդունման 60 եւ «Անքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայի ընդունման 50-ամյակները:

 

Տարին հոբելյանական է նաեւ նրանով, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից կնշվի Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակը: Կարեւոր այս հոբելյանը մեր ժողովրդի համար ունի առավել մեծ խորհուրդ եւ կարեւորություն:

Հայ ժողովուրդը երախտապարտ է այս մեծ մտավորականին, քանի որ նաեւ նրա ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր եղավ փրկել ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի կյանքը:

Անկասկած, Նանսենի մարդասիրական գործունեությունը մեծապես նպաստեց հետագայում արդեն Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում փախստականների խնդիրներին առանձնակի կարեւորություն տալուն եւ դրանք մշտապես ուշադրության կենտրոնում պահելուն:

Այս կարեւոր հոբելյանի առթիվ Հայաստանում ծրագրվում է կազմակերպել այդ մեծ հումանիստի, գիտնականի, հասարակական, քաղաքական գործչի ու դիվանագետի հիշատակին նվիրված միջոցառումների շարք, որին նախատեսվում է նաեւ Նորվեգիայից բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:

Այս միջացառումներին ակնկալում ենք նաեւ Երեւանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ակտիվ մասնակցությունը։

Օգտվելով առիթից, կցանկանայի շնորհակալություն հայտնել – ի դեմս Ձեզ, պարոն Դեսալեն–հայաստանյան գրասենյակի նախկին ու ներկա բոլոր աշխատակիցներին այն մեծ ծավալի աշխատանքի համար, որ իրականացվել է մեր երկրում հիմնադրման առաջին օրերից ի վեր:

Սկբզնական շրջանում աշխատանքներն առավելապես ուղղված էին Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հետեւանքով Ադրբեջանից գաղթած փախստականների կենսական կարիքների ապահովմանը։ Այս խնդրի հետ կապված հարցերն այսօր էլ գտնվում են մեր ուշադրության կենտրոնում եւ օրակարգում։

Ժամանակի ընթացքում, ՄԱԿ-ի այս գրասենյակի` հրատապ իրավիճակներում մարդասիրական ծրագրերի իրականացման ուղղվածությունը զուգակցվեց ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ` աջակցելով իրավական եւ վարչական ոլորտի զարգացմանն ու ամրապնդմանը, փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ստեղծմանը: Այս ներդրումը մեծապես գնահատվում է Հայաստանի կառավարության եւ ժողովրդի կողմից:

Շնորհակալություն»։

Այս խորագրի վերջին նյութերը