Քաղաքական

10.08.2021 19:29


Ես խոսում եմ գանձից, դուք՝ տանձից. Արմեն Ռուստամյանը՝ Աղաջանյանին (տեսանյութ)

Ես խոսում եմ գանձից, դուք՝ տանձից. Արմեն Ռուստամյանը՝ Աղաջանյանին (տեսանյութ)

Ազգային ժողովում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ նշելով. «Մենք ականատես եղանք, որ մեծամասնությունը մերժեց Արցախի հարցով առանձին հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը, բայց դրանով հարցերը չեն վերացել, այլ տեղափոխվելու են զգալի մասով Արտաքին հարաբերությունների հանձնաժողով: Այս առումով շատ կարևոր է հասկանալ, թե դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ հսկայածավալ հարցերը, որոնք այսօր առաջացել են, այն մարտահրավերները, որոնք այսօր մեր առջև են, դրանց լուծման տարբերակները»:

Ի պատասխան պատգամավորի հարցի, Աղաջանյանը նշեց. «Նախ այդ բոլոր խնդիրների լուծման համար կարծում եմ՝ ամենակարևոր նախապայմանն է, որպեսզի մենք դասեր քաղենք մեր 30 տարվա պատմությունից՝ բոլոր իմաստներով»:

Ամբողջականը՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը