Լրահոս

23.06.2011 11:04


Ճապոնիայում երկու երկրաշարժ է եղել

Ճապոնիայում երկու երկրաշարժ է եղել

Ճապոնիայի հյուսիս–արևելքում հունիսի 23–ի առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել 6,7 մագնիտուդ հզորությամբ։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»–ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը։

Ընկերությունը նշում է, որ ցնցումներն արձանագրվել են 2011թ. մարտին ցունամիից ու երկրաշարժից տուժած շրջանում։

Ցնցումները գրանցվել են Խաղաղ օվկիանոսում՝ Միյակո քաղաքից 50կմ հեռավորության վրա։

Զոհվածների և ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը