Քաղաքական

17.08.2021 09:49


Օրենքի խախտումով. Հայկ Մարությանը իր կնոջ ընկերուհուն պաշտոն է տվել․ «Ժողովուրդ»

Օրենքի խախտումով. Հայկ Մարությանը իր կնոջ ընկերուհուն պաշտոն է տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը օգոստոսի 6-ին որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Արա Աղայանին օգոստոսի 9-ից ազատել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Անցած տարի՝ ապրիլին, մեծ աղմուկով հեռացրել էր Արմեն Բեգոյանին ու նշանակել Արա Աղայանին: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն կազմակերպության զարգացման գծով տնօրենի տեղակալ Քրիստինա Վարդանյանին:

Իհարկե, թվում է, թե սովորական նշանակում է, չկա որևէ լուրջ բան: Բայց իրականում, արի ու տես, Մարությանը օրենքի խախտում է թույլ տվել, քանի որ Վարդանյանը զուգահեռ Երևանի ավագանու անդամ է ու իրավունք չունի Մարությանի ենթակայության տակ գտնվող կառույցում պաշտոն ստանալ: Նա պետք է ավագանու մանդատից հիաժարվի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ տևական ժամանակ է, Մարությանը փորձում էր ամեն գնով Քրիստինե Վարդանյանին որևէ բարձր պաշտոնում նշանակել, բայց քանի որ բարձրաձայնվել էր հարցը, որ ավագանու անդամը պետք է անկախ մնա, թեման փակվել էր, ու հիմա Մարությանը գնացել է նման քայլի:

Բանն այն է, որ Վարդանյանը Մարությանի կնոջ մտերիմ ընկերուհին է, դրա համար էլ ամեն գնով պաշտոնի նշանակման խնդիր է դրված եղել քաղաքապետի առջև: Այսպիսով, քաղաքապետի տիկին Իվա Մարությանի ընկերուհին դեռևս ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, այնուհետև տնօրեն կնշանակվի:

Ի դեպ, նշենք, որ Վարդանյանը իրավունք չուներ նաև նշյալ կազմակերպությունում տեղակալ նշանակվել, բայց Մարությանի շնորհիվ հասել է իր նպատակին»:

Առավել մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը