Քաղաքական

17.08.2021 13:59


Պատկերացնում եմ, թե այս քննարկումն ինչ սոուսի տակ է ներկայացնելու. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Պատկերացնում եմ, թե այս քննարկումն ինչ սոուսի տակ է ներկայացնելու. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

«Հարգելի ֆերմերներ, տնային գյուղացիական տնտեսություններ, ես պատկերացնում եմ, թե այս քննարկումն ինչ սոուսի տակ է ներկայացնելու, թե կառավարությունը փորձում է ձեր դարդին դարման անի, ձեր այգիներն ու դաշտերը չորանում են, բայց այս վատ ընդդիմությունը փորձում է դա տապալել»,-Ազգային ժողովում արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Պարոն Սարգսյան, ձեր ներկայացրած հիմնավորման մեջ անընդհատ շոգ և սակավաջուր պնդումներն է արվում, ավելի վստահելի լինելու համար ես կցանկանայի իմանալ՝ վերջին 10 տարվա միջին ջերմաստիճանը և այս տարվանը, որքա՞ն է տարբերությունը եղել, վերջին 10 տարվա տեղումները և այս տարվա, արդյո՞ք մենք ունեցել ենք երաշտ, կամ արդյոք մեզ մոտ եղել է այնքան անապատային վիճակ, որ առաջացել է այդ պահանջը: Ավելի հիմնավոր լինելու համար այդ թվերը պետք է ներկայացվեին»:

Ամբողջական ելույթը՝ yerevan.today-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը