Քաղաքական

18.08.2021 12:34


Հակառակորդի կրակոցներից հրդեհվել է Արցախի շուրջ 3 հա խոտածածկ. հակառակորդը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ

Հակառակորդի կրակոցներից հրդեհվել է Արցախի շուրջ 3 հա խոտածածկ. հակառակորդը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Այս մասին հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը։

«Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներց հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը