Քաղաքական

24.08.2021 08:59


Երբ քաղաքի շինթույլտվության պատասխանատուն խոհանոցի դիզայներ է․ ով է փաստացի թույլատրել «Ֆիզիկայի գիտավանում» շինարարություն սկսել․ «Ժողովուրդ»

Երբ քաղաքի շինթույլտվության պատասխանատուն խոհանոցի դիզայներ է․ ով է փաստացի թույլատրել «Ֆիզիկայի գիտավանում» շինարարություն սկսել․ «Ժողովուրդ»

«Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Երևանում քննարկվում են Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում («Ֆիզիկայի գիտավան»)՝ այգու տարածքում իրականացվող շինարարությանն ուղեկցող բիրտ դրսևորումները: Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են թաքնված այդ գործընթացի հետևում։ Պարզվում է՝ դեռ վաղուց են շատ մարդիկ փորձ արել այդ հատվածում բազմաբնակարան շենք կառուցել, սակայն չի հաջողվել, գոնե Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը չի հաստատել նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի փաստացի «թույլտվությամբ» է եղել «Ֆիզգորոդոկի» հողերի «հանձնումը»: Ըստ մեր տեղեկությունների՝ Ճգնավորյանն ու Մարությանն են համարել, որ արժե Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի այգու տարածքում շինթույլտվություն տալ:

Իսկ թե ովքեր են կառուցապատողները, դժվար է ասել, քանի որ նշվում է, թե մոսկվայաբնակ գործարարներ են, բայց, տարօրինակ զուգադիպությամբ, ընկերությունն օֆշորում է գրանցված: Եվ այս պայմաններում արդեն մի քանի օր է՝ այգու տարածքում թեժ բողոքի ակցիաներ են իրականացվում, մարդկանց են բռնի բերման ենթարկում:

Իսկ ո՞վ է Ճգնավորյանը՝ այդ համարձակը… Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ նա Հայկ Մարությանի տան խոհանոցի դիզայներն է՝ «Սֆերա» ընկերության հիմնադիրն ու գլխավոր դիզայները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը