Քաղաքական

24.08.2021 09:51


Անդեմ ու անմեղսունակ․ այսօր ձևավորված կառավարությունն ի վիճակի չէ լուծելու և ոչ մի հարց․ «Հրապարակ»

Անդեմ ու անմեղսունակ․ այսօր ձևավորված կառավարությունն ի վիճակի չէ լուծելու և ոչ մի հարց․ «Հրապարակ»

«Մեր 30-ամյա պատմության ընթացքը մեզ բերեց-հասցրեց մի հանգրվանի, որտեղ ո՛չ անձի ֆիզիկական անվտանգությունն է ապահովված, ո՛չ մարդու իրավունքներն են պաշտպանված, ո՛չ տնտեսական վերելք կա, ո՛չ արտաքին քաղաքական հաջողություններ, ո՛չ հանրային համերաշխություն, ո՛չ անհատի զարգացման ու առաջընթացի պայմաններ, ո՛չ բարեկեցության հույս։ Մեր երկրի ու հասարակության առջև ծառացած խնդիրներն էլ նվազելու փոխարեն օրեցօր ավելանում են՝ դրանց լուծման հնարավորությանը հակադարձ համեմատական։ Եվ դա միանգամայն բնական է, քանի որ լուծողները չկան կամ լուծել ի վիճակի չեն։ Թռուցիկ հայացքը բավական է հասկանալու համար, որ այսօր ձևավորված կառավարությունն ի վիճակի չէ լուծելու և ոչ մի հարց։

Ո՞վ լուծի․ ձախողված բիզնեսմե՞նը, որը բախտի բերմամբ դարձել է նախարար։ Խմելու հանդեպ սեր ունեցող գիտնակա՞նը, որը պատահականորեն հայտնվել է նախարարի աթոռին։ Այն ա՞նձը, որը նախկինում ձախողել է իրեն վստահված ոլորտը, ապա իշխանությունների քաղաքական ախոյանի դեմ անհրաժեշտ ցուցմունք տալով՝ հայտնվել է Փաշինյանի կադրային բանկում։ Մեկը, ով ժամանակին չկարողացա՞վ սեփական իրավունքները պաշտպանել և երեք տարի շարունակ լռել է մարդու իրավունքների ոտնահարման փաստերի շուրջ, գումարած՝ կասկածելի համբավ ունի հանրության շրջանում։ Երրորդը, որն այնքան պասիվ է, որ 3 տարում ոչ մի քայլով ու խոսքով աչքի չի՞ ընկել։ Մեկը, ով ժամանակին այս իշխանությունների մաս էր կազմում, ապա հեռանալով, խոհեմ գտնվեց՝ չքննադատեց և հիմա կրկին բազմել է նախարարի աթոռի՞ն։ Մյուսը, որը տվյալ ոլորտի մասին զրո գիտելիքներ ունի, բայց թիմի անդամ է և պետք է առնվազն նախարարի աթո՞ռ զբաղեցնի։ ՀՀՇ-ից սերվա՞ծը, պատերազմում պարտվա՞ծը, նախարարի աթոռը որպես մանանա ստացա՞ծը՝ ո՞վ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը