Լրահոս

24.06.2011 14:39


Ահարոն Ադիբեկյան. «ԲՀԿ–ն կարող է լայնացնել իր ընտրողների ձայներն ընդդիմադիր ընտրողների ձայների հաշվին»

Ահարոն Ադիբեկյան. «ԲՀԿ–ն կարող է լայնացնել իր ընտրողների ձայներն ընդդիմադիր ընտրողների ձայների հաշվին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» ՀԿ նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, որ քաղաքական ուժերը բավական աշխույժ բանավեճ են սկսել առաջիկա ընտրությունների վերաբերյալ:

–Այնպիսի տպավորություն է, որ ընտրազանգվածը սպասում է՝ ինչ-որ բան լինի, որ վազի այս կամ այն ուժի մոտ,–ասել է նա։

Ըստ  Ահարոն Ադիբեկյանի՝ վերջերս իրենց կազմակերպության անցկացրած  հարցումները ցույց են տվել, որ հարցվածների  51%–ը ցանկանում է, որ իր նախընտրած քաղաքական ուժն ընտրություններին միայնակ մասնակցի։

–16%–ը պատասխանել է, թե կցանկանար, որ իր նախընտրած ուժը դաշինքով մասնակցեր  ընտրություններին: Հարցվածները 35 դաշնակցային տարբերակ են առաջարկել: Առավել հրավիրող է ՀՀԿ-ն, հրավիրվող՝ ԲՀԿ–ն: ՕԵԿ–ը չի մասնակցում այս երկխոսությանը, ապահովում է կիսաչեզոք դեր, տեսնենք՝ հետագայում ինչ արդյունքի կհանգեցնի: ՀՅԴ-ն բավական պասիվ դերում է ՕԵԿ–ի հետ համագործակցելու պարագայում,–ասել է նա:

Ահարոն Ադիբեկյանն ասել է, որ ԲՀԿ–ն որոշել է հանդես գալ առանձին ցուցակով և կարող է լայնացնել իր ընտրողների ձայներն ընդդիմադիր ընտրողների ձայների հաշվին:

Այս խորագրի վերջին նյութերը