Լրահոս

25.06.2011 13:12


Սերժ Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Թաթարստանի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կազանում աշխատանքային նախաճաշ է ունեցել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի հետ, որից հետո տեղի է ունեցել Նախագահ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

«Կազան» ձիասպորտի համալիրում երեկ երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ դիտել է Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացված ձիարշավը:

Այս խորագրի վերջին նյութերը