Լրահոս

25.06.2011 13:34


Կյանքից հեռացել է հանրահայտ դերասան Պիտեր Ֆալկը

Կյանքից հեռացել է հանրահայտ դերասան Պիտեր Ֆալկը

Վախճանվել է դերասան Պիտեր Ֆալկը, որն առավելապես հայտնի էր խուզարկու լեյտենանտ Կոլոմբոյի դերակատարմամբ՝ «Կոլոմբո» սերիալում: Այս դերի համար նա չորս անգամ «Էմմի» մրցանակի է արժանացել։

Դերասանը կյանքից հեռացել է 83 տարեկանում։

Պիտեր Ֆալկը նաև խաղացել է «Բեռլինի երկինքը», «Կորուսյալ աշխարհ», «Առաքյալը», «Այսքան մոտ, այսքան հեռու» ֆիլմերում:

Նա քանիցս արժանացել է նաև «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակին:

Ֆալկը ծնվել է 1927թ. սեպտեմբերի 16–ին։

Այս խորագրի վերջին նյութերը