Լրահոս

25.06.2011 14:36


Արգավանդ-Հայանիստ ճանապարհին

Հունիսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.45-ի սահմաններում Արգավանդ-Հայանիստ ճանապարհի 4-րդ կմ-ին միմյանց են բախվել 49-ամյա Սեյրան Մ.-ի վարած «ՎԱԶ-2106» և 30-ամյա Լևոն Հ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «Օպել Վեկտրա»-ին է բախվել 23-ամյա Արսեն Ե.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106» -ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը