Լրահոս

27.06.2011 09:38


Իլհամ Ալիև. «Պատերազմը դեռ չի ավարտվել՝ ավերտվել է նրա միայն առաջին մասը»

Իլհամ Ալիև. «Պատերազմը դեռ չի ավարտվել՝ ավերտվել է նրա միայն առաջին մասը»

Երեկ Ադրբեջանի անկախության տոնի  առթիվ ելույթ ունենալով՝ Ադրբեջանի  նխագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենց բանակը  բարձր պատրաստվածություն ունի։

–Եթե 2003թ ռազմական ծախսերը  կազմել են 160 մլն. դոլար, ապա այսօր  այն ավելացել է 50%–ով։ Մենք ապրում ենք ռազմական հաջողությունների պայմաններում։ Պատերազմը դեռ չի ավարտվել՝ ավերտվել է նրա միայն առաջին մասը։ Երկիրն ով ապրում է ռազմական պայմաններում, պետք է նախ  և առաջ  ուշադրություն դարձնի ռազմական շինարարության վրա։ Այսօր  բյուջեում ռազմական ծախսերն առաջին տեղում են։ Ցանկացած պայմաններում մեր բանակը պետք է բարձր պատրաստվածություն ունենա։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ամրապնդենք բանակի առարակայական–տեխնիկական պաշարը,–ասել է նա։

Ըստ Իլհամ Ալիևի՝ վերջին 20 տարում կապված Ադրբեջանի ռազմական հզորության հետ՝ «երկրի  կարծիքը հաճախ վճռորոշ դեր է ունենում»։

–Մենք միշտ հասնում ենք մեր  ուզածին և կհասնենք նաև առաջիկայում,–հայտարարել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը