Տնտեսական

28.06.2011 12:15


«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» դեռ չի վաճառվել

«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» դեռ չի վաճառվել

«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» դեռ չի վաճառվել։ Այս մասին «7օր»–ին ասել է ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը։

Դեռ 2011թ. մայիսի 6–ին Խաչիկ Մանուկյանը «7օր»–ին ասել էր, որ ընկերությունը վաճառելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում։

Հիշեցնենք նաև, որ 2011թ. մարտի 30–ին ՏՄՊՊՀ–ն «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» ճանաչել էր գերիշխող դիրքը չարաշահող ընկերություն և տուգանել 100 մլն դրամով։

Թե ի՞նչն է պատճառը, որ վաճառքի շուրջ բանակցություններն այդքան ձգձգվում են, Խաչիկ Մանուկյանն ասել է, որ բազմաթիվ հարցեր կան, և այդքան հեշտ չէ ընկերություն վաճառելը։ Նա նաև ավելացրել է, որ թռչնաբուծական ֆաբրիկան վաճառելիս իր համար առաջնային խնդիրը գումարի չափը չէ։

–Կարևոր է նաև, որ գնորդը կարողանա շարունակել ճիշտ աշխատանքը։ Մեր առջև դրած առաջին խնդիրը դա է,–ասել է Խ. Մանուկյանը։

Նա նաև նշել է, որ այս պահին միայն մեկի հետ են բանակցում։ Թե ո՞ւմ հետ, Խ. Մանուկյանը չի ցանկացել նշել՝ ասելով, որ երբ կվաճառեն ֆաբրիկան, այն ժամանակ էլ կհայտարարեն գնորդի անունը։

Նշենք, որ համաձայն որոշ լուրերի՝ բանակցություններն ընթանում են «Գետամիջի թռչնաֆաբրիկայի» սեփականատեր, «Դվին կոնցեռնի» ղեկավար Ռաֆիկ Սարգսյանի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը