Լրահոս

28.06.2011 13:19


Վարդան Բոստանջյան. «ԲՀԿ–ն ընտրություններին կմասնակցի առանձին»

Վարդան Բոստանջյան. «ԲՀԿ–ն ընտրություններին կմասնակցի առանձին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ վերջին շրջանում կարմիր գծի պես թե՛ հարցումները, թե՛ տարբեր վերլուծաբաններ նշում են, որ առաջին տեղում ԲՀԿ–ն է, և արդյոք սա կոալիցիոն գործընկերների խանդը չի՞ առաջացնում, ասել է, որ գրեթե ժամանակն է սկսել ընտրական գործընթացը, բայց հասկանալի է, որ ինտենսիվություն դեռ չի նկատվում։

Ինչ վերաբերում է՝ մենք առաջին տեղում ենք, դուք՝ երկրորդ, դրանք փոքր–մոքր ինտրիգներ են, որոնք ստեղծվում են ամենազանազանների կողմից, որպեսզի գեներացիա անեն, բախումներ։ Մասնավորապես բախումները, հասկանում եք, ոնց մտածում են, ուժեղը «Բարգավաճն» ա, ավելի լավ է՝ եկեք «Բարգավաճի» դաշտը նետենք սուտի–մուտի քարեր, բայց ԲՀԿ–ն, լինելով ուժեղների և խելոքների հավաքատեղի, մեծ ռեակցիաներ չի տալիս այդ պրովակացիաներին,–ընդգծել է նա։

Հարցին՝ ԲՀԿ–ն միայնա՞կ կգնա, թե՞ միասնական խորհրդարանական ընտրություններին, Վարդան Բոստանջյանն ասել է, որ այդ մասին բազմիցս ասվել է։

–Մենք կգնանք առանձին, պարզ է,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը