Լրահոս

28.06.2011 17:15


Վարորդը մահացել է

Հունիսի 27-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.20-ի սահմաններում 48-ամյա  Սամվել Սարգսյանի վարած «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մարմաշեն-Գյումրի ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է:
Պատահարի հետևանքով  վարորդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը