Քաղաքական

20.09.2021 12:01


ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել (տեսանյութ)

ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորները իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել (տեսանյութ)

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մեծամասշտաբ վերանորոգման աշխատանքների մեջ են. վերանորոգում ու թարմացնում են իրենց աշխատասենյակները։ Դրանք այն սենյակներն են, որտեղ 7-րդ գումարման ԱԺ-ում զբաղեցնում էին իրենց խմբակցության այլ անդամներ։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հանձնաժողովի նախագահների փոփոխություններից հետո փոխվեցին նաև նրանց աշխատասենյակները, որից հետո պատգամավորները լծվեցին իրենց սենյակների վերանորոգման և ձևափոխման աշխատանքներին։

Շատ պատգամավորներ նույնիսկ փոխում են սենյակների կահույքը, որն արդեն բերել ու տեղավորել են ԱԺ միջանցքներում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը