Լրահոս

28.06.2011 17:56


Իրանը ստորգետնյա հրթիռային հորաների տեր է դարձել

«The New York Times»–ը գրում է, որ Իրանի պետական հեռուստաընկերությունը հեռուստադիտողներին ցուցադրել է ստորգետնյա հրթիռային հանքեր, որոնցում ռազմական պատրաստվածության են կանգնած հեռավոր շառավղով գործող հրթիռներ։

Տեսանյութում, որտեղ ցուցադրվել են հանքերը, պատմվում էր վերջերս սկսված «Մեծ մարգարե 6» հրթիռային զորավարժությունների ընթացքի մասին։

Իրանցի սպաների խոսքերով՝ հորաններում տեղադրված հրթիռները հնարավոր հարձակման դեպքում արագ արձագանքման համակարգի մի մասն են կազմում և ցանկացած պահի պատրաստ են հարված հասցնել նախապես սահմանված նպատակակետերին։ Թե ինչ նպատակակետեր են, չի հաղորդվել։

Այս խորագրի վերջին նյութերը