Լրահոս

29.06.2011 10:09


Ապստամբները գրավել են լիբիական բանակի պահեստները

Ապստամբները գրավել են լիբիական բանակի պահեստները

Մայրաքաղաք Տրիպոլիից հարավ–արևմուտք գտնվող Արևմտյան լեռներ շրջանում լիբիացի ապստամբները գրավել են լիբիական բանակի ռազմական պահեստները, որոնք տեղակայված են Զինտան քաղաքից 30 կմ հարավ։ Այս մասին, ինչպես գրում է «The Guardian»–ը, հաղորդում է ընդդիմության՝ Լոնդոնում գտնվող պաշտոնական ներկայացուցիչ Ջումա ալ–Գամատին։

Նա ասել է, թե Արևմտյան լեռներում գտնվող պահեստները ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ այնտեղ պահվում էր մեծ քանակությամբ զինամթերք։

«Ալ–Ջազիրա» հեռուստաալիքի թղթակիցը հաստատել է Ալ–Քաայի պահեստների գրավման լուրը։

«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, թե այդ նույն ժամանակ ապստամբները 80 կմ տեղաշարժվել են Տրիպոլիի ուղղությամբ՝ սկսելով Բիր ալ–Գարամ քաղաքի պաշարումը։ Այդ բնակավայրը նույնպես ունի էական նշանակություն, քանի որ դրա գրավումը ճանապարհ կբացի ապտամբների համար ոչ միայն դեպի Տրիպոլի, այլև Ալ–Զավիա։

Այս խորագրի վերջին նյութերը