Աշխարհ

29.09.2021 12:57


Հայտնի է դարձել Վրաստանի վարչապետի՝ Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը

Հայտնի է դարձել Վրաստանի վարչապետի՝ Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր աշխատանքային այց կկատարի Ադրբեջան, որի շրջանակում առանձին հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այցի շրջանակում միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ կկայանա՝ Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերի նախագահությամբ, ինչից հետո համագործակցության մասին հուշագրեր կստորագրվեն:

Վրաստանի վարչապետի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են վարչապետի տեղակալ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան և կառավարության վարչակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը