Լրահոս

30.06.2011 14:55


Աթենքում բախումների հետևանքով 99 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Աթենքում բախումների հետևանքով 99 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

«ՌԻԱ նովոստի»–ն, հղում անելով Հունաստանի առողջապահության նախարարությանը, հաղորդում է, որ մայրաքաղաք Աթենքում զանգվածային անկարգությունների հետևանքով հիվանդանոց է տեղափոխել 99 մարդ։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ մոտ 500 մարդ բժշկական օգնության է դիմել, մեծամասամբ արցունքաբեր գազի ազդեցության պատճառով։ Ոստիկանությունը հաղորդում է, թե վիրավորների շարքերում 31 ոստիկան կա։ Ձերբակալված 43 հոգուց 16–ը մինչ այժմ կալանքի տակ է։

Վերջին ամիսներին ամենազանգվածային անկարգությունները շարունակվել են նաև երեքշաբթի ու չորեքշաբթի, երբ Հունաստանի խորհրդարանը քննարկում էր բյուջեի նոր կրճատումների և հարկերի բարձրացման հարցը։

Չորեքշաբթվա բախումները Սինտագմա կենտրոնական հրապարակում՝ խորհրդարանի դիմաց, հատկապես առանձնացել են դաժանությամբ և շարունակվել ամբողջ օրը։ Ցույցերի մասնակիցներն այրել են ֆինանսների նախարարության փոստային բաժանմունքը, ինչպես նաև երկու բանկ։

Այս խորագրի վերջին նյութերը