Աշխարհ

05.10.2021 22:20


Հայտնի է՝ երբ տեղի կունենա ռուսական առաջին «Լուսին-25» ավտոմատ լուսնային կայանի արձակումը

Հայտնի է՝ երբ տեղի կունենա ռուսական առաջին «Լուսին-25» ավտոմատ լուսնային կայանի արձակումը

«Ռոսկոսմոսի» տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ «Լուսին-25» ավտոմատ կայանը կգործարկվի հաջորդ տարվա հուլիսին, իսկ ռուս-եվրոպական «Էկզոմարս» առաքելությունը՝ սեպտեմբերին:

«Հաջորդ տարի հուլիսին նախատեսում ենք իրականացնել դեպի Լուսին առաքելությունը: Իսկ սեպտեմբերին՝ «Էկզոմարսը», որը 9 ամիս տևողությամբ առաքելություն է լինելու Մարսում»,-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռոգոզինը:

Ինչպես վերջինս մեկնաբանել է, արձակումը նախատեսված է մայիս-հուլիս ամիսներին, առավել մեծ հավանականությամբ՝ հուլիսին:

Ավտոմատ լուսնայինկայանը կդառնա ժամանակակից Ռուսաստանի առաջին հայրենական արտադրության սարքավորումը Երկրի բնական արբանյակի վրա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը