Քաղաքական

01.07.2011 15:16


Տիգրան Խզմալյան. «...կան որոշակի երաշխիքներ՝ քանի աթոռ կտրվի ՀԱԿ–ին»

Տիգրան Խզմալյան. «...կան որոշակի երաշխիքներ՝ քանի աթոռ կտրվի ՀԱԿ–ին»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը համոզված է, որ Հայ ազգային կոնգրեսը ժամանակ է ձգում մինչև հերթական ընտրությունները, բայց ժողովրդին ներկայացնում է, թե իրենք գնում են արտահերթի։ Անդրադառնալով ՀԱԿ երեկվա հանրահավաքին՝ նա «7օր»–ին ասել է, որ մեծանուն գրող Թումանյանի հեքիաթների կերպարներն այսօր էլ են արդիական, ուստի և՝ վտանգավոր։

–Նույն վարչակազմի՝ իրար փոփոխող ու իրար հետ կռվող ներկայացուցիչները երկու տասնամյակ շարունակ նմանվում են «Քաջ Նազար» հեքիաթի գլխավոր հերոսին, որը վախից բարձրացել էր ծառը, հետո ընկավ քնած վագրի վրա, և կողքից շատերին թվում է՝ նրանք կարծես հեծնել են վագրին։ Իրականում դա այդպես չէ,–ընդգծել է Տ. Խզմալյանը։

Նա նաև ավելացրել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանն իր ելույթում շատ թափանցիկ ասել է՝ իրենք պատրաստ են ցանկացած ընտրություններով ընդունել անցած իշխանությանը։

–Այսինքն, մոնղոլ–թաթարական ռեժիմը նրանց համար այլևս մարդասպանների և կեղեքողների ռեժիմ չէ. մնում է ընդամենը, որ ֆորմալ ձևով դա ընդունի մեկ–երկու միջազգային կազմակերպություն, և Լևոն Տեր–Պետրոսյանը երջանիկ կլինի։ Նա Նիկոլ Փաշինյանին տեսնելուց հետո հայտարարարել է, որ երանելի երկրում է արդեն ապրում, որ արդեն սկսվել է երկխոսություն։ Վերջերս նրա օրոք վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է, որ Սերժ Սարգսյանն արդեն որպես դեմոկրատական նախագահ է մեկնում արտասահման և այլն։ Այսինքն, իրենց մոտ արդեն ամեն ինչ լուծված է։ Ըստ երևույթին, կան նաև որոշակի երաշխիքներ՝ քանի աթոռ կտրվի իրենց՝ 15–20–30։ Դա արծաթների քանակից է կախված,–ասել է Տ. Խզմալյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը