Լրահոս

19.10.2021 08:22


«Տարածաշրջանային առանցքային հարցերի մեծ մասում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են». ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ (տեսանյութ)

«Տարածաշրջանային առանցքային հարցերի մեծ մասում Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են». ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ (տեսանյութ)

Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները գլոբալ և տարածաշրջանային օրակարգի առանցքային խնդիրների մեծ մասի շուրջ համընկնում են, նշել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը շարունակում է զարգանալ:

Ինչպես գրում է tvzvezda.ru-ն, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկուշաբթի Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ բանակցություններում ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի նման մոտեցումները գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ:

«Տարածաշրջանային և գլոբալ օրակարգի առանցքային հարցերի մեծ մասում մեր դիրքորոշումները համընկնում են կամ շատ մոտ են»,-ասել է ռուս զինվորականը:

Նրա խոսքով՝ Իրանը Ռուսաստանի Դաշնության ամենամոտ գործընկերն է, կողմերը պատրաստ են համակարգել մոտեցումները հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:

«Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բարեկամության և համագործակցության երկարաժամկետ ավանդույթների վրա: Նրանք առանձնանում են վստահելի քաղաքական երկխոսության և փոխըմբռնման բարձր մակարդակով, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի մոտեցումները համակարգելու պատրաստակամությամբ»,-ասել է Գերասիմովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը