Մեկնաբանություն

20.10.2021 13:24


Ալիևանիկոլական «երկխոսությունը» և մաշվող Հայաստանը

Ալիևանիկոլական «երկխոսությունը» և մաշվող Հայաստանը

Երեկ Ալիևը վերադարձրել է մեր 5 գերիներին։ Մեծ մասը դեռ մնացել են Ադրբեջանում։

Դատելով ամենից՝ գերիների վերադարձը տեղի է ունեցել ռուսական միջնորդությամբ։ Դա երևացող մասով։ Բայց միայն այդ միջնորդությունը բավարար չէր լինի։ Ըստ ամենայնի՝ գերիները վերադարձվել են նաև չերևացող գործընթացների արդյունքում։ Այդ գործընթացը Ալիև–Փաշինյան տիրույթում է։

Եկեք համադրենք մի քանի փաստ, որպեսզի հասկանանք ալիևանիկոլական «երկխոսության» բնույթն ու Հայաստանի գլխին գալիքը։

Նիկոլը և Ալիևը մաշեցնում են Հայաստանը

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը թանկ նստեց Հայաստանի վրա։ Կրկնակի թանկ է նսում ու նստելու նրա իշխանության վերարտադրությունը։ Ալիևին ու Էրդողանին դա թևեր է տվել։ Բացվել է մեր թշնամիների ախորժակը և է՛լ ավելի լկտիացրել նրանց։

Որքան շատ է Նիկոլը խոսում «խաղաղության դարաշրջանից», այնքան շատ նախապայմաններ են առաջ քաշում Թուրքիան ու Ադրբեջանը։

Հայաստանը Նիկոլի ձեռքում գերության մեջ է հայտնվել։ ՀՀ–ն գերության մեջ պահելու գործիքներն են մեր ռազմագերիները, Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը, մեր բանակի գրեթե վերացումը, պարտված պատերազմը։

Երեկ այդ գործիքներից մեկն օգտագործեց Ադրբեջանը։ Խոսքը գերիներ վերադարձնելուն է վերաբերում։ Եթե վերադարձրել են, ուրեմն մի քանի բան են ստացել ու ստանալու։

Գերիների վերադարձին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի մուրացկանային–խաղաղասիրական ելույթը ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ ժողովին։ Նա ասել էր, որ պատրաստ է տալ ականապատված տարածքների բոլոր քարտեզները, պատրաստ է հնարավորություն տալ Ադրբեջանին կապվել Նախիջևանի հետ, պատրաստ է «խաղաղության դարաշրջանի» համար, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքել։

Մինչև գերիների վերադարձը մեկ այլ բան էլ տեղի ունեցավ երկու օր առաջ։ Սյունիքի մարզում Փաշինյան Նիկոլը հերթական զիջումն է արել իր կիրթ ու կառուցողական ընկերոջը։ Փելա սարն ամբողջությամբ անցնել է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար: ՀՀ որևէ պետական մարմին բացատրություն չի տալիս, թե ինչպես են ադրբեջանցիներն առանց խոչընդոտ վերցրել սարն ու զբաղեցրել ռազմավարական նշանակության այդ բարձունքը։

Կարելի է ասել, որ Նիկոլից անընդհատ ու անդադար զիջումներ են կորզելու։ Ամեն մի գերու դիմաց մի բան պոկելու են։ Նրա ամեն մի «խաղաղասիրական» պոռթկումից հետո մի կեղտոտ բան անելու են ՀՀ–ի դեմ։

Ալիևն ու Նիկոլը մաշեցնում են Հայաստանը։ Ալիևը դա անում է հանուն իր աթոռի, Ադրբեջանի ու թուրքական աշխարհի։ Նիկոլը դա անում է հանուն ոչնչի, քանզի չի կարող չանել (դեռ մի կողմ դնենք դավաճանական վարկածը․ դա քննությունը կպարզի

Նիկոլը պարտված ու խայտառակված, դժբախտ ու դժգույն գործիչ է։ Հայ ժողովրդին պե՞տք է Նիկոլը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը