Աշխարհ

02.11.2021 22:10


Apple-ը վաճառքից հանել է իր համակարգչի հանրահայտ մոդելը

Apple-ը վաճառքից հանել է իր համակարգչի հանրահայտ մոդելը

Ամերիկյան Apple կորպորացիան վաճառքից հանել է իր համակարգչի հանրահայտ մոդելը՝ Intel պրոցեսորով iMac-ը։ Ըստ 9to5mac պարբերականի՝ դրա մասին հիշատակումն անհետացել է ընկերության կայքից։ Apple-ը պարբերաբար հրաժարվում է Intel չիպերով մոդելներից՝ նախընտրելով ամբողջովին անցնել սեփական մշակված սարքերի: Այս անգամ ընկերությունը դադարեցրել է 21,5 դյույմանոց iMac-ի արտադրությունը:

Վեց ամիս առաջ ընկերության համակարգիչների շարքում հայտնվեց թարմացված 24 դյույմանոց iMac՝ Apple M1 չիպով։ Կորպորացիան դեռ հրապարակավ չի մեկնաբանել 21,5 դյույմանոց iMac-ի դադարեցումը: Արխիվային տվյալների համաձայն՝ համակարգիչը Apple-ի տվյալների բազայից հեռացվել է հոկտեմբերի 29-ին։ Apple-ը վաճառել է 21,5 դյույմանոց iMac-ը մեկ ստանդարտ կոնֆիգուրացիայով՝ 7-րդ սերնդի Intel Core i5 երկմիջուկ պրոցեսոր՝ 2,3 ԳՀց հաճախականությամբ

Այս խորագրի վերջին նյութերը