Քաղաքական

07.07.2011 12:33


ՀՀԿ պատգամավոր. «ՀԱԿ–ն այդպես էլ չհասկացավ...»

ՀՀԿ պատգամավոր. «ՀԱԿ–ն այդպես էլ  չհասկացավ...»

Վերջերս ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը  ՀԱԿ–ի հետ երկխոսությունը ներկայացրել էր հետևյալ կերպ.

-«Օջախ» կցանկանան գնանք՝ մենք պատրաստ ենք: Կամ էլ՝ Սևանի ափին անվճար հանրային լողափեր են բացվել:

ՀԱԿ անդամները սա որակել են իբրև թուլության նշան ու նաև նշել, որ երկխոսության վերաբերյալ  դեռ սպասում են Սերժ Սարգսյանի  պատասխանին։

«7օր»–ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին՝ ինչպես  է գնահատում այդ ամենը, ՀՀԿ–ական Հովհաննես Սահակյանն ասել է՝ քանի որ ՀԱԿ–ն այդպես էլ  չհասկացավ, որ  Սերժ Սարգսյանը  պատասխանել է երկխոսության վերաբերյալ հարցադրումներին, դրա համար  էլ Գալուստ  Սահակյանն  այլ  վայրեր է առաջարկել խոսելու համար։

–ՀՀ նախագահի ելույթն ամբողջությամբ պարունակում էր երկխոսության բնույթը, հարցերի  պատասխանները, թե ովքեր  ոնց պետք է խոսեն, թեկուզ նրանք դրա անունը նաև դնեն երկխոսել, քննարկել կամ բանավեճ,–ասել  է նա։

Ըստ  Հովհաննես Սահակյանի՝ եթե ՀԱԿը չի հասկացել, որ ՀՀ նախագահը պատասխանել է և ամենաբարձր մակարդակով՝ վարչապետի, ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի մակարդակով քննարկումները չի ընդունում, ապա հասկանալի է, որ Գալուստ Սահակյանը հանդիպման վայրը փոխել է։

–Ես Վանգան չեմ, որ  գուշակություններ  անեմ, թե որոնք են ՀԱԿ–ի մարտավարությունն ու  ռազմավարությունը, բայց կարծում եմ, որ նրանք այսպես են ասում, որովհետև  ուզում են ընտրազանգվածը պահեն,–նշել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը