Քաղաքական

06.11.2021 00:00


Ճանապարհները փակելու ենք. գորիսցիները ժամանակ տվեցին իշխանություններին (տեսանյութ)

Ճանապարհները փակելու ենք. գորիսցիները ժամանակ տվեցին իշխանություններին (տեսանյութ)

Գորիսի բազմաթիվ բնակիչներ պահանջում են ազատ արձակել վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանին: Նրանք այսօր ողջ օրը հավաքվել էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դիմաց, որտեղ ընթանում էր Առուշանյանի գործով դատական նիստը, որի վերջում դատարանը որոշեց բավարարել դատարանի միջնորդությունը եւ Առուշանյանի կողմից որպես իր խափանման միջոց մուծած 2 մլն դրամ գրավը փոխանցել պետբյուջե:

«Առուշ Առուշանյանի նկատմամբ ունեցած սերն է, որ մարդկանց բերել է այստեղ՝ հարգելով մեր քաղաքապետի կատարած ամեն աշխատանքը, թե մարդկային, մեծատառով մարդ լինելը: Արդարացի չէ կայացված վճիռը, քանի որ 6400 ընտրող Առուշանյանին են ընտրել որպես Գորիսի համայնքապետ: Անգամ այսօրվա անբարենպաստ եղանակը չխանգարեց, որ մեր արդարացի պահանջը բարձրացնենք: Մեր քաղաքապետի նկատմամբ շինծու գործեր կան, մեր ցանկությունն է ոչ թե սպառնալիքներ հնչեցնել իշխանության հասցեին, այլ ուզում ենք մեր բողոքը ներկայացնել, կարող ենք մեկ-երկու օր համբերել, բայց հարցին լուծում չտալու դեպքում մենք մեր քվեին ենք ուզում տեր կանգնել: Մենք խնդրում ենք, որ արդարացի որոշում կայացվի մեր նորընտիր համայնքապետի նկատմամբ, որ նա ազատ արձակվի, հակառակ դեպքում հասարակությունը մեկ մարդու նման վաղը չէ մյուս օրվանից պայքարելու ենք մեր քաղաքապետի ազատության համար, ժամ առաջ ազատ նա պետք է արձակվի: Եթե չանեն, հավաքվելու ենք, ճանապարհները փակենք, երկուշաբթիից Գորիս մտնող եւ ելնող բոլոր ճանապարհները փակելու ենք»,-նշեցին գորիսցիները:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը