Աշխարհ

09.11.2021 19:16


Հնագետները Պոմպեյում «ստրուկների սենյակ» են պեղել

Հնագետները Պոմպեյում «ստրուկների սենյակ» են պեղել

Հնագետները Պոմպեյի մերձակայքում գտնվող առանձնատանը հայտնաբերել են սենյակ, որտեղ եղած մահճակալներն ու այլ առարկաները լույս են սփռում հրաբխի ժայթքման հետևանքով թաղված հին հռոմեական քաղաքի ստրուկների կյանքի պայմանների վրա, հայտնում է CNN-ը։

Հիանալի պահպանված սենյակում եղել են երեք փայտե մահճակալներ և մի շարք այլ առարկաներ, այդ թվում՝ ամֆորաներ, կերամիկական սափորներ և գիշերանոթ։

«Այս կարևոր նոր բացահայտումը հարստացնում է մեր պատկերացումները հին պոմպեացիների առօրյա կյանքի մասին, հատկապես հասարակության մի դասի, որի մասին քիչ բան է հայտնի»,-ասել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:

Հռոմեական իրավունքի համաձայն՝ ստրուկները համարվել են սեփականություն և իրավական կարգավիճակ չեն ունեցել։ «Ստրուկների սենյակը» հեռու չէ այն վայրից, որտեղ այս տարվա սկզբին արարողակարգային կառք էր հայտնաբերվել։

Մահճակալներից երկուսը 1,7 մետր երկարություն են ունեցել, իսկ երրորդը՝ ընդամենը 1,4 մետր, ինչը ցույց է տալիս, որ այս սենյակը հավանաբար օգտագործվել է ստրուկների փոքր ընտանիքի կողմից, հաղորդել է մշակույթի նախարարությունը:

172 քառակուսի ոտնաչափ մակերեսով սենյակը՝ վերևում փոքրիկ պատուհանով, նաև ծառայել է որպես խորդանոց՝ անկյուններում թաքցված ութ ամֆորաներով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը