Աշխարհ

10.11.2021 18:15


Netflix-ը կնկարահանի «Կաղմարի խաղը» սերիալի 2-րդ եթերաշրջանը

Netflix-ը կնկարահանի «Կաղմարի խաղը» սերիալի 2-րդ եթերաշրջանը

«Կաղմարի խաղը» սերիալի ռեժիսոր Հվան Յոն Հեքը հայտնել է, որ սկսել է մտածել երկրորդ սեզոնի համար սյուժեն։ Նրա խոսքով՝ շարունակություն ստեղծելու որոշումը պայմանավորված է երկրպագուների ցանկությամբ, գրում է kommersant.ru-ն։

«Այնքան մեծ ճնշում կար, այնքան շատ խնդրանքներ և սեր կար երկրորդ սեզոնի վերաբերյալ, որ ես զգում եմ, որ մեզ գրեթե այլընտրանք չեք թողել: Կարող եմ ասել, որ անպայման կլինի երկրորդ եթերաշրջանը»,-ասել է ռեժիսորը:

Սերիալն առաջին անգամ ցուցադրվել է Netflix-ով սեպտեմբերի 17-ին, իսկ ավելի ուշ գլխավորել է տեսահոսթինգի ցուցադրության վարկանիշը տարբեր երկրներում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը