Քաղաքական

11.11.2021 16:21


Վաղվանից դասերը առցանց ենք անելու մինչև այլընտրանքային ճանապարհը վերանորոգեն․ Որոտանի դպրոցի տնօրեն

Վաղվանից դասերը առցանց ենք անելու մինչև այլընտրանքային ճանապարհը վերանորոգեն․ Որոտանի դպրոցի տնօրեն

Վաղվանից դասերը առցանց ենք անելու մինչև այլընտրանքային ճանապարհի հատվածները, որոնք դժվարանցանելի են, վերանորոգեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Որոտան համայնքի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը։

«Գնացել ենք, ներքևը փակ էր, գնացել ենք այլընտրանքային ճանապարհով, ուշացել ենք, բնականաբար, դասերը անցկացրել ենք, հետ ենք եկել, վաղվանից էլ կրկնեմ՝ առացանց ենք անելու, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու»,-ասաց Արա Գրիգորյանը։

Դպրոցի տնօրենը մանրամասնեց, որ այլընտրանքային այդ ճանապարհը անցնում է Խոտ գյուղով։

Հիշեցնենք, որ այսօր դպրոցի ուսուցիչները ահազանգել էին, որ երկու ժամ ուշացումով են հասել դպրոց, Գորիս-Կապան ավտոճանապարհը փակ է, բաց լինելու դեպքում էլ ադրբեջանցիները պետք է անձնագրերը ստուգեն։

Այս խորագրի վերջին նյութերը