Քաղաքական

12.11.2021 19:57


Էքստրեմալ պայմաններ. ի՞նչ տեսք ունի Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը (տեսանյութ)

Էքստրեմալ պայմաններ. ի՞նչ տեսք ունի Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից Գորիս-Որոտան ճանապարհահատվածում (Հայաստանն ու Իրանը կապող ճանապարհ) մաքսակետերի տեղադրումից հետո Սյունիքի մարզի մի քանի գյուղեր գրեթե կտրվել են հանրապետությունից: Խոսքը, մասնավորապես, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերի մասին է։

Իհարկե, կա երկու գրունտային ճանապարհ, որոնցով կարելի է հասնել այդ գյուղերը, երկուսն էլ դուրս են գալիս Շինուհայր-Տաթև-Կապան այլընտրանքային մայրուղի։

Առաջին ճանապարհի՝ Խոտ–Որոտանի մասին նկարահանված տեսանյութն ավելի վաղ հրապարակել էինք։

Երկրորդ ճանապարհը Տանձավեր-Բարձրավանն է. սա, փաստորեն, էքստրեմալ տուրիզմը սիրողների համար զբոսաշրջային երթուղի է, որը դեռ ոչ մի կերպ հարմարեցված չէ տրանսպորտային հաղորդակցության համար:

Այս ճանապարհով անցնելը շատ ավելի բարդ է, քան Խոտ-Որոտանի դեպքում է։ Այժմ այստեղ ևս վերանորոգման աշխատանքներ են տարվում, բայց ոչ ակտիվորեն։ Երկու ճանապարհների դեպքում էլ աշխատանքի ծավալն ավելի շատ է, քան մյուսների պարագայում։

Դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը, որն ավելի խոսուն է, քան ցանկացած նկարագրություն։

Այս խորագրի վերջին նյութերը