Քաղաքական

13.11.2021 08:31


Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՀ ԱԺ նախագահի, բոլոր խմբակցությունների ղեկավարների և Վիտալի Բալասանյանի հետ (լուսանկար)

Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՀ ԱԺ նախագահի, բոլոր խմբակցությունների ղեկավարների և Վիտալի Բալասանյանի հետ (լուսանկար)

Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել եմ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ:

Խոսել ենք երկու խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:

Երկուստեք կարևորել ենք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը, անդրադարձել ենք պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին:

Արցախում հանդիպել եմ նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

Քննարկել ենք Արցախի անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող շարունակական ոտնձգություններին:

Քննարկել ենք նաև առաջիկա անելիքներն ու ծրագրերը, փոխգործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը