Քաղաքական

14.11.2021 18:23


Ժամը 17։00–ի դրությամբ Կապանում ընտրությանը մասնակցել է ընտրողների 54․75%–ը, Իջևանում` 27․31%-ը, Ստեփանավանում` 30․69 %–ը

Ժամը 17։00–ի դրությամբ Կապանում ընտրությանը մասնակցել է ընտրողների 54․75%–ը, Իջևանում` 27․31%-ը, Ստեփանավանում` 30․69 %–ը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 17:00-ի դրությամբ, ըստ որի՝ ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 31 010-ը կամ 38․38 տոկոսը:

Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից ժամը 17։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 17 326 ընտրող, կամ ընտրողների` 54․75 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 9036-ը կամ 27․31 տոկոսը:

Ստեփանավանում 13 333 ընտրողից 4092 ընտրող է մասնակցել, կամ 30․69 տոկոսը:

Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 162-ն են մասնակցել, կամ 23․86 տոկոսը:

Արզնի համայնքում 2052 ընտրողից 394-ը կամ 19․20 տոկոսը:

Բոլոր համայնքներում ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 31 010-ը կամ 38․38 տոկոսը:

Արզնիում այսօր ավագանու անդամների ընտրություն է:

Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում նաև համայնքի ղեկավարի ընտրություններ են։

Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։

Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։

Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը