Լրահոս

08.07.2011 17:12


Օբամայի ծնողները մտադիր են եղել նրան փոխանցել խնամատար ընտանիքի

Օբամայի ծնողները մտադիր են եղել նրան փոխանցել խնամատար ընտանիքի

ԱՄՆ–ում հրապարակվել են ցնցող փաստաթղթեր, համաձայն որոնց Բարաք Հուսեյն Օբաման՝ ԱՄՆ 44-րդ նախագահի հայրը, ծրագրել էր իր դեռ չծնված տղային հանձնել Փրկության բանակի խնամատարությանը։ «The Daily Telegraph»–ի փախանցմամբ՝ Հավայան համալսարանի շվայտ կյանք վարող 24-ամյա ուսանողին նման արարքի էր դրդել Միացյալ Նահանգների ներգաղթի ծառայության հետաքննությունը, որը Օբամային կասկածում էր երկկնության համար։

1961թ. աշնանը ծառայության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ Օբամա–ավագը հայտարարել է, թե մինչև ամերիկուհի Էնն Դանհեմի հետ հարաբերություններ ունենալը քենիացի իր կնոջից բաժանվել է։ Նա նաև տեղեկացրել է, թե Էննի հետ չի ապրում և խոստացել է, որ նորածին երեխային որդեգրության կտա ուրիշներին։ Օբամա–ավագի վերջին հայտարարությունը փաստաթղթերով հաստատված է։

Այս խորագրի վերջին նյութերը