Քաղաքական

16.11.2021 14:46


Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծել են հայկական դիրքերը

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծել են հայկական դիրքերը

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ժամը 14։00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ։

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը