Քաղաքական

16.11.2021 15:52


Քաղաքական կոռուպցիա՞. Սուրեն Պապիկյանը Մոսկվա է մեկնել Ռոման Տրոցենկոյի անձնական ինքնաթիռով

Քաղաքական կոռուպցիա՞. Սուրեն Պապիկյանը Մոսկվա է մեկնել Ռոման Տրոցենկոյի անձնական ինքնաթիռով

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սուրեն Պապիկյանը փոխվարչապետի պաշտոնում օգտվել է հայտնի գործարարի ծառայություններից՝ Մոսկվա մեկնելով նրա անձնական ինքնաթիռով։ Խոսքը գնում է միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի մասին, որը կոռուպցիոն կասկածահարույց պայմաններում ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերը։

«Փաստինֆո»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 9-10-ին Մոսկվա է մեկնել Տրոցենկոյի ինքնաթիռով՝ չարթերային չվերթով, Մոսկվայում ունեցել է տարբեր հանդիպումներ։

Կայքը տեղեկությունները ճշտելու, մեկնաբանություն ստանալու համար դիմել է ՀՀ Կառավարություն՝ փորձելով հասկանալ՝ որքա՞ն գումար է հատկացվել թռիչքի համար, թե՞ դա նվիրատվություն է եղել։ Կառավարությունից հայտնել են, որ տեղեկությունը կարող են հստակեցնել միայն պաշտոնական գրավոր հարցմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը