Լրահոս

13.07.2011 16:50


Ադրբեջանի օգտին լրտեսություն անողներին պատժելու դատարանի որոշումն այսօրվանից մտել է ուժի մեջ

Ադրբեջանի օգտին լրտեսություն անողներին պատժելու դատարանի որոշումն այսօրվանից մտել է ուժի մեջ

2010թ. հոկտեմբերի 25–ին Ավան և Նոր Նորք վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց մեղավոր ճանաչել  ՀՀ քաղաքացի Գևորգ Հայրապետյանին և Իրանի քաղաքացի Բեհնամ Բագերիին՝ հօգուտ Ադրբեջանի Հայաստանի դեմ լրտեսություն իրականացնելու հոդվածով։ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հուլիսի 12-ին հայտարարել է, որ այսօրվանից դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ։

Որոշումն ուժի մեջ մտավ միայն այսօր, որովհետև Հայրապետյանի իրավաբանը բողոքարկել էր դատարանի որոշումը և դիմել վերաքննիչ դատարան, սակայն նրա բողոքն անհիմն էր որակվել։ Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299–րդ հոդվածի առաջին մասով (պետական դավաճանություն՝ լրտեսության տեսքով), իսկ Բագերին՝ 235–րդ հոդվածի առաջին մասով (զինամթերքի ապօրինի ձեռքբերում ու պահպանում):

Դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Հարությունյանը գաղտնի տեղեկություններ է հաղորդել Ադրբեջանին ՀՀ զինված ուժերի մասին։ Վերջին ադրբեջանական հանձնարարությունը Հայրապետյանը ստացել էր 2009 թ. սեպտեմբերին Իրանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Բեհնամ Բագերիից՝ հյուրընկալելով նրան իր տանը։ Հայրապետյանի տանն այնուհետև հայտնաբերվել էր զինամթերք։

Հայրապետյանը դատապարտվել է 12, Բագերին՝ 10-նամյա ազատազրկման։

Այս խորագրի վերջին նյութերը