Աշխարհ

20.12.2021 18:42


Ամերիկյան օդանավակայանում սկսել են աշխատել ինքնավար Ottobot ռոբոտ առաքիչներ

Ամերիկյան օդանավակայանում սկսել են աշխատել ինքնավար Ottobot ռոբոտ առաքիչներ

Ամերիկյան Ottonomy ընկերությունը Ցինցինատիի (Հյուսիսային Քենտուկի) օդանավակայանում գործարկել է ապրանքների առաքման նախագիծ ինքնավար ռոբոտներով. մեքենայի հետ շփումը սոցիալական հեռավորության խախտում չէ, գրում է 3dnews.ru-ն՝ հղում կատարելով New Atlas-ին։

Ottobot քառանիվ ռոբոտից առաքում ստանալու համար ճանապարհորդը պետք է հատուկ բջջային հավելված տեղադրի, որի միջոցով կարելի է պատվիրել սննդամթերքներ, ըմպելիքներ և հուշանվերներ, որոնք վաճառվում են օդանավակայանի մի քանի խանութներում։ Պատվերն ստանալով՝ խանութի վաճառողները ապրանքները տեղավորում են ռոբոտի բեռնախցիկում ու նրան ճանապարհում դեպի պատվիրատուն։

Օդանավակայանի սրահում Ottobot-ը կողմնորոշվում է տարածությունում լիդարի, այլ տվիչների և այսպես կոչված «համատեքստային մոբիլության համակարգի» օգնությամբ։ Արտադրողն այս տերմինը չի պարզաբանում, բայց կարելի է ենթադրել, որ խոսքը Bluetooth-փարոսների, Wi-Fi ազդանշանների և սրահում ցրված QR-կոդերի մասին է։

Հաճախորդն իրական ժամանակում տեսնում է ռոբոտի գտնվելու վայրը և ստանում լրացուցիչ տեղեկություն, երբ մեքենան արդեն մոտեցել է։ Այնուհետև գնորդը հավելվածով գեներացված QR-կոդը մոտեցնում է առաքչի սքաներին, իսկ սա ի պատասխան բացում է բեռնախցիկի ծածկը, որպեսզի այնտեղից հնարավոր լինի վերցնել գնումները։

Առաքման համակարգը ներկա տեսքով ստեղծվել է՝ հաշվի առնելով գնորդների արձագանքները պիլոտային նախագծի մասին, որն իրականացվել էր նույն օդանավակայանում մոտ մեկ տարի առաջ։ Սերվիսը շարունակում է հավաքել նոր հաճախորդների արձագանքները՝ անհրաժեշտության դեպքում իր աշխատանքը հետագայում կատարելագործելու նպատակով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը