Աշխարհ

25.01.2022 18:15


Աշխարհի ամենահարուստ հինգ մարդիկ տարվա սկզբից ընդհանուր մոտ 85 միլիարդ դոլար են կորցրել

Աշխարհի ամենահարուստ հինգ մարդիկ տարվա սկզբից ընդհանուր մոտ 85 միլիարդ դոլար են կորցրել

Աշխարհի ամենահարուստ հինգ մարդիկ 2022 թվականի առաջին մի քանի շաբաթների ընթացքում ընդհանուր մոտ 85 միլիարդ դոլար են կորցրել, ընդ որում՝ նրանց ունեցվածքը անցյալ շաբաթ շուկայում զեղչերից է հատկապես շատ տուժել:

Կորուստները հանգեցրել են նրան, որ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի կարողությանը կրճատվել է մինչև 243 միլիարդ դոլար, ինչը մոտ 27 միլիարդ դոլարով պակաս է, քան տարվա սկզբին՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի: Սա նաև գրեթե 100 միլիարդ դոլարով ավելի քիչ է, քան նոյեմբերին, երբ Մասկի կարողությունը հասել էր 335 միլիարդ դոլարի առավելագույնին:

Աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, 2022 թվականին կորցրել է մոտ 25 միլիարդ դոլար։

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը, ըստ Bloomberg Index-ի, հունվարի 1-ից նվազել է 9,5 միլիարդ դոլարով, իսկ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջի կարողությունը նվազել է 12 միլիարդ դոլարով: Կորուստները եզրափակում է Facebook-ից Մարկ Ցուկերբերգը, ում սեփական կարողությունը նույնպես այս տարի կրճատվել է մոտ 12 միլիարդ դոլարով:

Բոլոր հինգն էլ վնասներ են կրել իրենց տեխնոլոգիական ակտիվներում: Անցյալ շաբաթ Nasdaq Composite-ի տեխնոլոգիական ինդեքսը նվազել է մոտ 8%-ով՝ մի շարք մտահոգությունների ֆոնին, ներառյալ տոկոսադրույքների և ինֆլյացիայի աճը: Այս տարի Nasdaq-ն ընկել է մոտ 13%-ով։

Bloomberg-ի տվյալներով՝ աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանցից միակը, ով անցյալ շաբաթ գումար չի կորցրել, Բեռնար Առնոն է՝ շքեղության պարագաների LVMH ֆրանսիական հսկայի նախագահն ու գործադիր տնօրենը: Սակայն այս տարի Առնոյի կարողությունը նվազել է 10,5 մլրդ դոլարով, իսկ LVMH-ի բաժնետոմսերի գները նվազել են 5%-ով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը