Քաղաքական

27.01.2022 16:41


Քերոբյանը չի հիշում՝ Պապիկյանի հարսանիքին իրենից QR կոդ պահանջե՞լ են, թե՞ ոչ (տեսանյութ)

Քերոբյանը չի հիշում՝ Պապիկյանի հարսանիքին իրենից QR կոդ պահանջե՞լ են, թե՞ ոչ (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր չցանկացավ պատասխանել՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանում կայացած Սուրեն Պապիկյանի հարսանիքին իրենից ու իրենցից՝ առհասարակ, QR կոդ պահանջե՞լ են, թե՞ ոչ։

Ասաց՝ տեղեկություն չունի, թե ով է ցույց տվել QR կոդ։

Hraparak.am-ի հարցին՝ ինքը QR կոդ ցույց տվե՞լ է, Քերոբյանն ասաց․ «Ես երկու օր առաջ հրապարակային պատվաստվել եմ բուստերով, և դրա մասին բոլորը գիտեն, և իմ ցույց տալու իմաստը բացարձակ չկար»։

Հարցրինք՝ չե՞ն պահանջել իրենից QR կոդ, քանզի պարտավոր էին պահանջել, նախարարն ասաց․ «Ճիշտն ասած՝ չեմ հիշում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը