Լրահոս

21.04.2009 15:45


Նամակ Բարաք Օբամային

«Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները նամակ են պատրաստել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում մասնավորապես ասված է.«Մենք անչափ խանդավառված ենք Ձեր ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Մեզ հատկապես ոգևորել է նախընտրական շրջանում Ձեր տված խոստումը՝ ճանաչել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը և, որպես ԱՄՆ նախագահ, 20-ամյա ընդմիջմամբ, վերստին իրերը կոչել իրենց անուններով։ ...Հարգարժան պարոն Նախագահ, մենք՝ «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության երիտասարդներս, հորդորում ենք Ձեզ ճանաչել ոչ միայն 1915-1922թթ. Հայերի հանդեպ թուրքական պետության գործած ցեղասպանությունը, այլև Հայոց մեծ հայրենազրկումը....»։ Նամակի տակ ստորագրել են 27 երիտասարդներ։ Ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգնական Դավիթ Սանասարյանի՝ իրենք նամակը հանձնելու են անձամբ ԱՄՆ դեսպանին։

Այս խորագրի վերջին նյութերը