Լրահոս

20.07.2011 10:44


Ղրղզստանում 7-8 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանում 7-8 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի հարավում՝ Բատկենի շրջանում, տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը 7-8 բալ է եղել։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ցնցումները սկսվել են լույս չորեքշաբթի գիշերը՝ Բիշկեկի ժամանակով ժամը 1։35 րոպեին։ Երկրարժի էպիկենտրոնը Սովետսկայա գյուղական բնակավայրում էր՝ Բատկենից 57 կմ հեռավորության վրա։

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Բատկենում ցնցումների ուժգնությունը հասնում էր 7 բալի, Օշի ու Բատկենի շրջաններում՝ 5,5-6 բալ, Բիշկեկում՝ 3 բալ։

Զոհերի ու վնասների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Այս խորագրի վերջին նյութերը