Լրահոս

20.07.2011 11:19


Իրանի միջուկային օբյեկտների շրջակայքում ամերիկյան անօդաչու ինքնաթիռ է ոչնչացվել

Իրանի միջուկային օբյեկտների շրջակայքում ամերիկյան անօդաչու ինքնաթիռ է ոչնչացվել

Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը ոչնչացրել են երկրի կենտրոնական Կում շրջանի օդային տարածքով թռչող ամերիկյան անօդաչու ինքնաթիռը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է իրանական «javanonline.ir.» կայքը, ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալի Ագազադե Դասֆարին։

Դասֆարին ավելացրել է, որ անօդաչու ինքնաթիռը թռչում էր ուրանի հարստացման «Ֆորդո» գործարանի օդային տարածությունում։ Նա ասել է, որ ինքնաթիռը իրականացնում էր ամերիկյան ԿՀՎ–ի հանձնարարականը՝ Իրանի միջուկային օբյեկտների մասին տեղեկատվության հավաքգրում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ և մի շարք այլ երկրներ Իրանին մեղադրում են ուրանի հարստացման գործարանի անհրաժեշտության քողի տակ ատոմային զենք պատրաստելու համար։ Իրանն իր հերթին հայտարարել է, թե իր ատոմային ծրագիրը գերազանցապես խաղաղ միտում ունի։

ՄԱԿ–ն իր հերթին Իրանի դեմ արդեն 6 բանաձև է ընդունել։

Այս խորագրի վերջին նյութերը