Քաղաքական

08.02.2022 15:12


Լարված իրավիճակ Վարդենիսում. բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը (տեսանյութ)

Լարված իրավիճակ Վարդենիսում. բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը (տեսանյութ)

Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչները փակել են Մարտունի–Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանին տալ համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքը:

«Ճանապարհը չենք բացելու, մինչև մեր պահանջը չկատարեն, Ահարոն Խաչատրյանը մեզ համար աշխատող ուժ է։ Բոլորդ տեսաք, թե ավագանու նկատմամբ ինչ բռնաճնշումներ եղան, ոստկանությունը ինչ գործողություններ էր կատարում, որպեսզի ընտրություն տեղի չունենա, բայց ընտրությունը տեղի ունեցավ»,-ասաց բնակիչներից մեկը։

Այս պահին Մարտունի–Վարդենիս ճանապարհատվածին լարված իրավիճակ է, ծառայություն են իրականացնում մեծ թվով ոստիկաններ, տեղում է նաև մարզային ոստիկանապետը։ Փորձում են բանակցել, որպեսզի քաղաքացիները բացեն ճանապարհը, վերջիներս էլ հիշեցնում են, որ ժամանակին այդպես պայքարել է Նիկոլ Փաշինյանը։

Այս պահին երթևեկությունը նշված ճանապարհահատվածում դադարեցված է։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և ավագանին քաղաքապետ էր ընտրել։ ՔՊ-ն դիմել է Վարչական դատարան՝ ավագանու ընտրությունը չեղյալ համարելու պահանջով։

Այս խորագրի վերջին նյութերը