Քաղաքական

28.02.2022 12:35


Այս գործով դատավորը բացարձակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում. Հայկ Ալումյան (տեսանյութ)

Այս գործով դատավորը բացարձակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում. Հայկ Ալումյան (տեսանյութ)

Դատարանը չտարբերեց փաստերը փաստերի իրավական գնահատականներից և դրեց ապացուցման պարտականություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

«Եթե հայցվորը որևիցե գործով պնդում է, որ այսինչ բանը տեղի է ունեցել, ապա պետք է բերի ապացույցներ. ինքն ապացուցում է, որ դա տեղի է ունեցել։ Մենք պնդում ենք, որ այստեղ կա անմեղության կանխավարկած։ Այս գործով դատավորը բացարձակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում։ Դատավորը ոնց որ թե մյուս կողմի հետ մյուս կողմում հանդես գա։ Վերջում այդ երկուսից մեկը պետք է գնա խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Հայցվոր կողմի համար դժվար է մրցակցել այդ երկուսի դեմ»,-նշեց ԱլումյանըԼ

Ըստ փաստաբանի՝ պատահական չէր այս հայցը դատավոր Սերգեյ Սահակյանին մակագրելը, հաշվի առնելով նաև այն փաստը, որ մակագրման համակարգիչն առգրավված է. «Ամեն ինչից երևում է, որ իրենք ուզում են՝ այս կարգի քաղաքականապես զգայուն գործերով դատավորը որոշվի ոչ թե պատահականության սկզբունքով, այլ ուղղորդված»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը